Մեր դրոշը, զինանշանը եվ օրհներգը

ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1940-ական թվականները նշանավորվեցին հայրենադարձության մեծ ալիքով: Մեծ եղեռնից մի կերպ փրկված արևմտահայության մի զգալի հատվածը բռնեց տունդարձի ճամփան:

 

1946-48թթ. ընթացքում Սփյուռքից վերադարձողների ընդհանուր թիվը կազմեց 90000 (իննսուն հազար) հայ, որոնք Հայաստան ժամանեցին աշխարհի շուրջ 12 երկրներից: Այդ հայրենադարձների կազմում կային նաև բազմաթիվ զեյթունցիներ:

 

Կարոտի հուշն իրենց հոգում անթեղած` նրանք ներկայիս երբեմնի քարքարոտ, անմարդաբնակ այս տարածքն անվանեցին իրենց ծննդավայրի` դրախտավայր Կիլիկիայի չքնաղագեղ բնակավայրի անունով` Զեյթուն:

Հայրենի հողում հանգրվանած այս մի բուռ մարդիկ երազում էին իրենց սեփական կրթօջախն ունենալ, որի հարկի տակ հնչեր սեփական բարբառը:

 

Ուսումնական պարապմունքների համար ընտրվեց  6-րդ  փողոցի (այժմյան Վարշավյան 2) պետական շենքի  I հարկը` 4 դասասենյակներով և ընդամենը իր 89 աշակերտով, իսկ մանկավարժական կոլեկտիվը բաղկացած էր 8 հոգուց: Դպրոցի տնօրենն էր Գուրգեն Կնյազի Մովսիսյանը:

 

70 տարին բոլորած դպրոցի պատմության մեջ իր հայրենանվեր աշխատանքով աչքի է ընկնում ներկայիս տնօրենը`  Ս. Ադամյանը, որն իր երկարամյա գործունեության ընթացքում  նոր էջ բացեց դպրոցի փառահեղ պատմության մեջ:

 

Իր 70-ամյա պատմության ընթացքում դպրոցը կյանք է ճանապարհել 4370 շրջանավարտների` ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրելով ավելի քան իննսուն աշակերտների, որոնք մեր հասարակությանը պիտանի մարդիկ են դարձել: Դրանք անվանի գիտնականներ են, մշակույթի և արվեստի գործիչներ, գրողներ և այլ բնագավառի մարդիկ:

 

Ներկայիս դպրոցն ունի 3 մասնաշենք, գործում է միահերթ, համալրված է ժամանակակից տեխնիկայի նորագույն միջոցներով, ունի լոկալ կաթսայատուն, սպորտ հրապարակ, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներ: Դպրոցի աշխատակազմը համալրված է  փարձառու և հմուտ մանկավարժներով, որոնց մի մասը դպրոցի նախկին սաներն են:

նորություներ

Դպրոցում շարունակվում են դպրոցի 70-ամյակին նվիրված միջոցառումները:

        4 Բ դասարանի /դասվար Լ. Բալյան/ աշակերտների  «Գարուն և մայր» խորագիրը կրող միջոցառումը մթնոլորտը լցրեց գարնան բույրով, կարծես սարերի ձյունը հալվեց աշակերտների քնքուշ խոսքերից: Տղաների անկեղծ ու ջերմ խոսքերն ուղղված մայրերին հուզեցին  բոլոր ներկաներին: Աշակերտների շեշտադրված և գեղեցիկ խոսքը, երգերը, պարը և փոքրիկ բեմականացումները արդյունք էին դասվարի քրտնաջան ու նվիրական աշխատանքի:

         Ծնողները շնորհավորեցին դպրոցի 70-ամյակը և շնորհակալություն հայտնեցին իրենց երեխաներին հայեցի դաստիարակություն տալու համար:

բոլոր նորությունները

© 2012. Հ. Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց